Հոկտեմբերի 14-ից գործարկվելու է “Հ-20 Ագարակ-Բյուրական-Քարի լիճ” հանրապետական նշանակության ավտոճանապարհի 31-րդ կմ (Ագարակ գյուղի վարչական տարածք) հատվածում նոր տեղադրված երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը (1 արագաչափ՝ երկու ուղղություններով):
Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ ճանապարհի տվյալ հատվածում երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: