ՊՍԺ-ի արդեն նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանը հնարավոր է գլխավորի Անգլիայի հավաքականը:
«The Telegraph»-ը հայտնում է, որ ֆրանսիացի մասնագետից բացի, Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի դիտակետում են նաև Սլավեն Բիլիչը և Գլեն Հոդլը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անգլիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հրաժարվել է գլխավորել ազգային թիմը: