Բելգիայի հավաքականի առաջատարներից Էդեն Ազարի մասնակցությունը հարցականի տակ է Ուելսի դեմ Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի խաղին:
BBC-ն հայտնում է, որ Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպանն ազդրի մկանային վնասվածքի պատճառով բաց է թողել Բելգիայի հավաքականի նախորդ մարզումը:
«Մենք աշխատում ենք նրա վերականգնման ուղղությամբ: Չեմ կարող կոնկրետ ասել, թե երբ Ազարը կապաքինվի»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոտսը: