Առավոտ.Նաիրիտի վաճառքի գործընթացի առաջին երեք փուլերի արդյունքները դրական են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Նաիրիտ” գործարանի վաճառքի շուրջ ռուսական “ՌոսնեՖտ” ընկերության հետ բանակցությունները շարունակվում են՝ երեկ խորհրդարանում լրագրողների հետ հարցազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ “ՌոսնեՖտ” ընկերության հետ պայմանավորվածությունները չորս փուլով են. ինչքանո՞վ է այսօր ընդունելի ծրագրով ներկայացված տեխնոլոգիան, ինչքանով է արդյունավետ այն, ի՞նչ ներդրումներ են անհրաժեշտ այդ արդյունավետությունն ապահովելու համար, ի՞նչ բնապահպանական խնդիրներ կառաջանան։
 
Նախարարը նշեց, որ առաջին երեք փուլերի արդյունքները դրական են, և “ՌոսնեՖտը” տրամադրված է այդ ներդրումներն իրականացնելու։ Արմեն Մովսիսյանն ասաց, որ հիմա ընթանում է չորրորդ փուլի գնահատումը։ Իրականացվում է բնապահպանական փորձաքննություն, որը կավարտվի հոկտեմբերի վերջին։ “Եթե որևիցե խնդիր լինի, իսկ մենք չենք կասկածում, որ խնդիր չի լինելու, ապա “ՌոսնեՖտի” հետ ձեռնամուխ կլինենք վաճառքն իրականացնելու գործընթացինե”,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 




Լրահոս