Թուրքական Կեմեր քաղաքը տուն է առաջարկել Սու-24-ի սպանված օդաչուի ընտանիքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի հարավում գտնվող զբոսաշրջային Կեմեր քաղաքը պատրաստ է փոխհատուցել Ռուսաստանին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին:

Կեմերի քաղաքապետարանը առաջարկել է տուն նվիրել խոցված Սու-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի ընտանիքին:

«Մենք ցանկանում ենք տուն նվիրել զոհված օդաչուի հարազատներին »,-գործակալության հետ զրույցում հայտնել են Կեմերի քաղաքապետարանում:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ թուրքական իշխանությունները պատրաստ են դիտարկել Պեշկովի ընտանիքի փոխհատուցման մասին հարցը, եթե վերջինս նման հարցումով դիմի:




Լրահոս