Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղում է Լեւոն Տեր-Պետրոսյանի մորական պապի՝ Պետրոս Ղարիբյանի գերեզմանը: Պ. Ղարիբյանը ծնվել է 1882թ., մահացել 1948թ.-ին: Խաշթառակի գյուղապետ Անդրանիկ Վիրաբյանը հայտնեց, որ երբ Լեւոն-Տեր Պետրոսյանը նախագահ էր, այցելել է պապի գերեզմանին, այցի կապակցությամբ 2 արկղ ապակի նվիրել Խաշթառակի միջնակարգ դպրոցի պատուհանների ապակեպատման համար:
Գյուղապետը հայտնեց, որ իրենք համայնքապետարանի աշխատող ունեն, ով հոգ է տանում գերեզմանների բարեկարգ վիճակի, այդ թվում Պետրոս Ղարիբյանի գերեզմանի շրջակայքի մաքրության համար: Խաշթառակի բնակիչները նշեցին, որ երկրի առաջին նախագահը վաղուց չի այցելում մորական պապի շիրիմին: