Քաղաքամայր Երևանի 2795-ամյակին ընդառաջ՝ վարչական շրջանների կրթական և մշակութային օջախներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ:
Շենգավիթ վարչական շրջանում տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է համար 5 մշակույթի կենտրոնում կազմակերպված “Երևանը երգերի մեջ” խորագիրը կրող համերգային ծրագրով:
Միջոցառման ընթացքում բոլորը կատարումները նվիրված են եղել Երևանին: Ելույթ են ունեցել ինչպես կենտրոնի գեղարվեստական խմբերը, այնպես էլ անհատ կատարողներ:
Միջոցառման շրջանակում մշակույթի կենտրոնի սաների միջև անցկացվել է նաև “Լավագույն ձևավորված զամբյուղ” խաղ-մրցույթ:
Անկախ հաղթողներից՝ պարգևների են արժանացել բոլոր մասնակիցները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն