Հրապարակ. Ո՞ւմ բաժին կհասնի ընկեր Վահանի մանդատը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՀՅԴ–ում պնդում են, որ Վահան Հովհաննիսյանի դեսպան դառնալու պրոցեսը դեռ երկար կտևի։ Եվ, այնուհանդերձ, քննարկվում է նրա պատգամավորական մանդատի հարցը։ Բանն այն է, որ մանդատին հավակնող Արամայիս Գրիգորյանը, ըստ ամենայնի, կնշանակվի մարզպետ։ Համամասնական ցուցակի հաջորդ համարը ԳՄ քարտուղար Միքայել Մանուկյանն է՝ նախորդ գումարման ՀՅԴ պատգամավոր, Հրանտ Մարգարյանի, Վահան Հովհաննիսյանի և այլոց հետ միասին “Մեղեդի” սրճարանի համասեփականատեր։
 
ՀՅԴ-ում կարծում են, որ մեծ է հավանականությունը, որ ընկեր Միքայելը հրաժարվի՝ մանդատը զիջելով իրեն հաջորդող Կարեն Շահմուրադյանին. վերջինս Ուկրաինայում ՀՀ դեսպան Սերվիզ Անդոյի բիզնես պարտնյորն է Հայաստանում՝ “Արարատ-լադայի” գործադիր տնօրենը, որը բավականին “ներդրումներ” է կատարել ՀՅԴ նախընտրական փուլում և դժվար թե հրաժարվի մանդատից։ Իսկ հրաժարվելը ցանկալի է ոչ այն պատճառով, որ ՀՅԴ-ն գենդերի կողմնակիցն է, քանի որ գալիս է Ռուզան Առաքելյանի հերթը, այլ որ Ռուզանից հետո նախորդ գումարման մեկ այլ հաջողված պատգամավորի՝ Արա Նռանյանի հերթն է։ Հիմա ոմանք կարծում են, որ արժե ամեն ինչ անել, “աշխատանք տանել”, որ հենց Արա Նռանյանը մտնի խորհրդարան, բայց դա քիչ հավանական են համարում։ Ինքը՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը, լավ է վերաբերվում և Ռուզան Առաքելյանի, և Արա Նռանյանի պատգամավոր դառնալուն”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս