ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ծանոթներիցս մեկը բանկից վարկ է վերցրել, որի համար ես երաշխավոր եմ կանգնել: Սկզբում դրա լրջությունը չեմ իմացել ու հիմա ուզում եմ հրաժարվել երաշխավորությունից: Բայց բանկից ինձ տեղեկացնում են, որ ես չեմ կարող հրաժարվել երաշխավորի պարտականություններից: Նշեմ, որ մտադիր եմ մոտ ապագայում երկրից հեռանալ երկար ժամանակով: Խնդրում եմ ասել, թե ինչ կարող եմ անել այս դեպքում:

Սարգիս Հովակիմյան (34 տարեկան, ապրանքագետ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ս. Հովակիմյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ եթե կնքել եք երաշխավորության պայմանագիր, ուրեմն արդեն իսկ ստանձնել եք երաշխավորության հետ կապված բոլոր պարտավորությունները: Հետեւաբար, որպեսզի դադարեք երաշխավոր լինելուց, ապա վարկառուն պետք է դիմի բանկ այդ հարցով եւ առաջարկի նոր երաշխավոր կամ պարտավորությունների կատարումն ապահովող այլ միջոց (օրինակ՝ գրավ): Բանկը իրավունք ունի ընդունել առաջարկը կամ հրաժարվել, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ պայմանագիրը կարող է փոփոխվել կամ դադարել կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

Ֆինանսական համակարգի հաշտարարի
գրասենյակ


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Ակնհայտ է, որ մեր օրերում վարկ ստանալը կամաց-կամաց դառնում է ռիսկային: Սկսած ոսկյա զարդերի, բնակարանային գրավադրման վարկերից, մինչեւ գյուղատնտեսական եւ այլ տեսակի վարկեր՝ քիչ չեն դեպքերը, երբ տեղի են ունենում տարբեր խարդախություններ, որոնց արդյունքում վարկառուները կորցնում են իրենց սեփականությունը: Էլ չենք խոսում դրանց ավելացված տոկոսների եւ տուգանքների մասին:




Լրահոս