Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց վարկանիշային մրցաշարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների համար անցկացվող Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում:

Հայ բռնցքամարտիկի մրցակիցը Իռլանդիայի ներկայացուցիչ Պետեր Ռայմոնդ Մոյլետեն էր, ում նկատմամբ Բաչկովն առավելության հասավ 3:0 հաշվով:

Հիշեցնենք, որ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (AIBA) հնարավորություն էր տվել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին մասնակցել Ռիոյի Օլիմպիական խաղերին: Նրանց վարկանիշային մրցաշարը անցկացվում է Կարակասում:

Մրցաշարը մեկնարկել է հուլիսի 3-ին և կավարտի 8-ին:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս