Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային ոստիկանական ասոցիացիայի ԱՄՆ գրասենյակի նախագահ, շերիֆ Կելվին Շովի հրավերով հուլիսի 15-ին աշխատանքային այցով ԱՄՆ կմեկնի Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի պատվիրակությունը` նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանի գլխավորությամբ:

Այցի ընթացքում նախատեսվում են մի շարք միջոցառումներ և հանդիպումներ:
Սան ֆրանցիսկո քաղաքում տեղի կունենա կոնֆերանս` նվիրված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների թեմային:

Միջոցառմանը կհաջորդի գործնական հանդիպում և փորձի փոխանակում` ԱՄՆ և ՀՀ վետերան ոստիկանների միջեւ:

Նախատեսված է հանդիպում Սան ֆրանցիսկոյի և Լոս Անջելեսի հայկական համայնքների հետ` անհրաժեշտության դեպքում մեր հայրենակիցներին իրավական և բարոյական աջակցություն և նրանց հիմնահարցերին գործուն աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Հայաստան վերադառնալուն պես Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի գրասենյակը հանդես կգա մամուլի ասուլիսով և կներկայացնի կատարված աշխատանքները:

Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի գրասենյակ




Լրահոս