ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից հեռացնելու` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությունը կարող է լուրջ խնդիրներ հարուցել: Բանն այն է, որ ԱԺ ղեկավարությունը մտադիր է առաջիկայում ցրել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունն ու ձեւավորել նորը, այս անգամ հայտնի «Դոնթի» բանաձեւով: Սակայն եթե որոշվի կիրառել «Դոնթի» բանաձեւը, ապա այդ սկզբունքով պետք է ձեւավորվեն նաեւ խորհրդարանի մյուս միջազգային պատվիրակությունները: Իսկ այդ դեպքում արդեն կստացվի, որ բոլոր պատվիրակություններում կգերակշռեն ՀՀԿ-ականները` մոտ 90 տոկոս, ԲՀԿ-ն կունենա 8 տոկոս, ՀԱԿ-ը` 2 տոկոս ներգրավվածություն: Իսկ ահա խորհրդարանական մյուս ուժերը` ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ն ու ՕԵԿ-ը, այդ բանաձեւի համաձայն, չեն ներգրավվի պատվիրակություններում ու կմնան ՀՀԿ-ի բարեհաճության հույսին. եթե ՀՀԿ-ն իր տեղերից մեկը զիջի, այդ դեպքում նոր նրանք տեղ կունենան:




Լրահոս