Ոսկին էժանացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ֆինանսների նախարարության “Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան” գործակալության կողմից 14.10.13թ.-20.10.13թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
ՈՍԿԻ` գնման գին` 15748.00(+1.83), բացթողնման գին`17117.39 (+1.99),
ԱՐԾԱԹ` գնման գին` 264.72 (+6.32), բացթողնման գին` 287.74 (+6.87),  
ՊԼԱՏԻՆ`  գնման գին`16750.56 (+75.96), բացթողնման գին` 18207.13 (+82.56),  
ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման  գին` 8523.60 (-59.8), բացթողնման գին` 9264.78 (-65):
Թեեւ ՀՀ ֆինանսների նախարարությունը նախորդ շաբաթվա տվյալների հիման վրա բարձրացրել է ոսկու գները, սակայն միջազգային շուկայում ոսկին այսօր կրկին էժանացել է: Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում ոսկու գինն ընկել է 1280 դոլարից ցածր (1 ունցիայի համար)՝ հասնելով վերջին 3 ամսում իր նվազագույն մակարդակին՝ 1276 դոլար:




Լրահոս