ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ հետեւանքներ կարող են առաջանալ բնակելի տարածության օգտագործման իրավունքի պետական գրանցում չկատարելու դեպքում:

Հովհաննես Հարությունյան (41 տարեկան, բանասեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե անձը մինչեւ 1999թ. հունվարի 1-ը սահմանված կարգով հաշվառված (գրանցված) է եղել բնակելի տարածությունում եւ 04.10.2005թ. ՀՕ-188-Ն «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը ուժի մեջ մտնելու պահը մշտապես կամ առավելապես բնակվել է այդ բնակարանում, ապա մինչեւ 2006թ. դեկտեմբերի 31-ը սեփականատիրոջ կողմից բնակության իրավունքը դադարեցնելու հայցադիմում ներկայացնելիս փոխհատուցումը կատարվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածով սահմանված կարգով:
Եթե սեփականատիրոջ կողմից բնակության իրավունքը դադարեցնելու հայցադիմումը ներկայացվում է դատարան 2007թ. հունվարի 1-ից հետո, ապա իրավունքի դադարեցման դեպքում փոխհատուցման իրավունքից օգտվում են միայն այն անձինք, որոնց բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունքը գրանցված է սահմանված կարգով: («Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդված):

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանում ներկայացված է կարգը, բայց բոլորս էլ գիտենք, որ այս համակարգում ով ինչպես ուզում է, այդպես էլ վարվում է:




Լրահոս