ՀԺ.Գուրգեն Արսենյանը վաճառում է իր հսկայական հողատարածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ– ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը վաճառքի է հանել Արմավիրի մարզի Բաղրամյան շրջանում գտնվող իր հսկայական հողատարածքը՝ 250 հեկտար։ Երեկ մեր թղթակցի հետ զրույցում նա հաստատել է այս տեղեկությունը։
 
Մեր թղթակցի հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ այդ հողատարածքը նա ձեռք է բերել այն հաշվարկով, որ հայ-թուրքական սահմանը բացվելուց հետո ավելի թանկ գնով կվաճառի, Արսենյանը բացասական պատասխան է տվել։ Նա ասել է, թե Հայաստանը Թուրքիային կապող կամուրջները երկուսն են՝ Մարգարայինը և Ախուրյանինը, որոնք հեռու են իր հողատարածքից։ Սակայն կա նաև երրորդ կամուրջ, որը Սարդարապատի մայրուղին կապում է Իգդիր-Թուզլուջա մայրուղուն։ Արսենյանի հսկայական հողատարածքը գտնվում է այդ ճանապարհից ոչ հեռու”,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ Հայկական ժամանակ-ի այսօրվա համարում:




Լրահոս