Մյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ մտադիր է հեռանալ «Բավարիա»-ից, հայտնում է Bild-ը:
Անցած մրցաշրջանում Գյոտցեն թիմի հիմնական կազմում տեղ չուներ: «Բավարիա»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ևս ակնարկել է, որ մեծ հույսեր չի կապում 24-ամյա խաղացողի հետ:
Մեծ է հավանականությունը, որ ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Լոնդոնի «Տոտենհեմում»: