Մոսկվայի ոստիկանությունը պարզել է Եգոր Շչերբակովի սպանության կասկածյալի ինքնությունը: Նա Ադրբեջանի 31-ամյա քաղաքացի Օրհան Զեյնալովն է: Նրան ճանաչել է տանտերը, որի մոտ սենյակ էր վարձակալում հանցագործը:
Հարևանների խոսքով, կասկածյալը Մոսկվայում բնակվում է արդեն 10 տարի և սիրում է խմել: Տանտերը հաստատել է, որ վերջին անգամ Օրհանին տեսել է հոկտեմբերի 14-ի երեկոյան, երբ նա իր մասնակցությամբ տեսանյութը դիտելուց հետո հավաքել է իրերը և հեռացել: Ի դեպ, պարզվում է, որ նա Ադրբեջանում ևս հետախուզման մեջ է:
Նշենք, որ 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանությունը զանգվածային անկարգություններ է հրահրել Բիրյուլյովոյում: