Հայաստանի ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահավող ծառայությունում ամփոփվել են հարկադիր կատարողների ատեստավորման արդյունքները:
ԴԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այն իրականացվում է “Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասինե ՀՀ օրենքի համաձայն, ըստ որի` յուրաքանչյուր տարի հարկադիր կատարողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման: Ատեստավորվել են գլխավոր եւ առաջատար խմբերի պաշտոն զբաղեցնող հարկադիր կատարողները:
ԴԱՀԿ մամուլի քարտուղարի փոխանցմամբ, գլխավոր խմբի ատեստավորման հանձնաժողովի նախագահ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը հանձնարարել է, որ այսուհետ ատեստավորվողները ոչ միայն հանդես գան օրենսդրական բարեփոխումների եւ աշխատանքի կազմակերպման նոր մեթոդների վերաբերյալ առաջարկություններով, այլեւ հիմնավորեն վերջիններիս կիրառելության արդյունավետությունը:
Հինգ հարկադիր կատարող չի համապատասխանել ատեստավորման պահանջվող չափանիշներին, ինչի արդյունքում ենթակա է կրկնակի ատեստավորման նոր վերապատրաստում անցնելուց հետո: