Կաշառք շորթած աշխատակիցները ձերբակալվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել է քրեական գործ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ Սահակ Հարությունյանի և նույն բաժանմունքի առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանի կողմից նախնական համաձայնությամբ և շորթմամբ` ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասով տուգանքի դատապարտված Բ. Բ.-ի նկատմամբ համաներում կիրառելու գործընթացը կազմակերպելու համար 400 000 ՀՀ դրամ կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ: Սահակ Հարությունյանը և Ալեքսանդր Խաչատրյանը ձերբակալվել են: Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս