ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ Հայաստան-Գերմանիա պատգամավորական բարեկամական խմբի անդամները երեկ հանդիպել են Գերմանիայի Դաշնության Բունդեսթագի անդամների հետ: Ինչպես պատմում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, հանդիպման վերջում ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը հանկարծ հանդիսավոր կերպով ձայնի իրավունք է խնդրել ու գերմանացի պատգամավորներին շնորհակալություն հայտնել Բեռլինի պատի քանդման տարեդարձի միջոցառումներին մասնակցելու նպատակով իրենց Գերմանիա հրավիրելու համար: «Շնորհակալություն մարդկային վերաբերմունքի համար,-ասել է նա ու շարունակել,-կլինի՞ երեկոյան ձեզ հաց ուտելու հրավիրեմ: Դո՛ւք ընտրեք ռեստորանը, եւ գնանք»: Գերմանացիները քաղաքավարի կերպով մերժել են Մուրադյանի հրավերը, իսկ հայ պատգամավորները, այդ թվում ՀՀԿ-ականները, չեն կարողացել թաքցնել իրենց ծիծաղը: Հիշեցնենք, որ Մ. Մուրադյանը, երբ բնապահպանության նախարար էր, իր քարտուղարուհու հարցին, թե ֆաքս է եկել, ինչ անեմ, պատասխանել էր. «Սո՛ւրճ հյուրասիրիր, մինչեւ ազատվեմ»:




Լրահոս