Առողջապահության նախարարությունը կօգտվի ֆիննական շտեմարաններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների Ֆինլանդիա կատարած այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Պարունակ Զելվեյանի և Ֆինլանդիայի Առողջապահության և սոցիալական ապահովության ազգային ինստիտուտի տնօրեն Պեկկա Պուսկայի միջև ստորագրվել է փոխհամագործակցության հուշագիր, այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Հուշագրի շրջանակներում ֆիննական կողմը բազմակողմանի աջակցություն կցուցաբերի Հայաստանում էլեկտրոնային բժշկության ներդրման, ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կլինիկական ուղեցույցների ներդրման գործում:
Բավականին արդյունավետ էր նաև կլինիկական ուղեցույցների պատրաստման գործում միջազգային մեծ հեղինակություն ունեցող Duodecim կազմակերպության արտաքին կապերի տնօրեն Թիմո Հայկոնենի, ՀՀ ԱՆ առողջապահական ծրագրերի և որակի կառավարման վարչության պետ Ծաղիկ Վարդանյանի և Պարունակ Զելվեյանի հանդիպումը:
Երկուստեք ընդգծվել է առողջապահական համակարգում կլինիկական ուղեցույցների ներդրման կարևորությունը և անհրաժեշտությունը։ Այդ ուղղությամբ Ֆինլանդիայի հաջողված փորձն ուսումնասիրելու և Հայաստանում կիրառելու նպատակով ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտին հնարավորություն է ընձեռվել անվճար օգտվելու Duodecim-ի շտեմարաններից:
 




Լրահոս