“2012 թ. դեկտեմբերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկություն տարածվեց, որ ամերիկյան “Հազարամյակի մարտահրավեր” կորպորացիան 2013-ին կվերսկսի Հայաստանին ֆինանսավորելը։ Դա պայմանավորվում էր ՀՀ ներքաղաքական իրադրությամբ, արտաքին քաղաքականության ոլորտում ռուսամետությունից հրաժարվելու և եվրոինտեգրման ճանապարհը որդեգրելու հանգամանքներով։ Սակայն, մեր տեղեկություններով, ամերիկյան կողմը մերժել է ՀՀ կառավարությանը՝ վերսկսել ,Հազարամյակի մարտահրավերե ծրագիրը։ Պատճառաբանությունը բավականին հակիրճ է՝ ՀՀ-ն չի բավարարում ծրագրի չափանիշներին։ Ըստ ամենայնի, ԱՄՆ մտադրությունների վրա էական ազդեցություն է ունեցել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը, գուցե նաև դրանով է պայմանավորված վարչապետ Տիգրան Սարգսյանի ԱՄՆ կատարելիք այցի հետաձգումը։
ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեր հարցմանն ի պատասխան, թե՝ ՀՀ-ում “Հազարամյակի մարտահրավեր” ծրագրի վերսկսման գործընթացը ո՞ր փուլում է, և ճի՞շտ է արդյոք, որ ամերիկյան կողմը մերժել է ՀՀ-ին՝ վերսկսել ծրագիրը, հայտնեցին, որ ՀՀ կառավարությունը մշտապես աշխատել է “Հազարամյակի մարտահրավերներ” ծրագրի հետ, և մշտապես գոյություն ունի ծրագրում ընդգրկվելու հնարավորությունը։ “Գոյություն ունեն չափորոշիչներ, որոնց մեծ մասին ՀՀ-ն այսօր բավարարում է։ Երբ ՀՀ կառավարությունն ամբողջությամբ կբավարարի սահմանված չափորոշիչներին, հնարավորություն կընձեռվի վերսկսել բանակցությունները ՝ ծրագրում ընդգրկվելու համար”,– նշել են կառավարությունից”։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: