Համերգ Ծածկած շուկայի պահպանման պայքարի շրջանակներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ազատագրենք հուշարձանն օլիգարխից” նախաձեռնություն հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
“Հոկտեմբերի 17-ին ժամը՝ 15:15-ին, սիրով հրավիրում ենք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մայր դպրոցի համերգասրահ՝ ունկնդրելու ժամանակակից, և 20-րդ դարի երաժշտություն:
Համերգը կազմակերպվում է Ծածկած շուկայի պահպանման պայքարի շրջանակներում: Իրենց բողոքն են արտահայտելու երիտասարդ երաժիշտները:
Ծրագրում՝ Դավիթ Բալասանյան՝ “Արաբեսկ”, կատարող՝ Դ. Բալասանյան
Գևորգ Բադալյան՝ “Գրաֆիկ պատկերներ” կատարող՝ Գ. Բադալյան
Հովիկ Սարդարյան՝ 4 երգ Մ. Մեծարենցի խոսքերով, կատարողներ՝ Ա. Նավասարդյան, Շ. Վարդանյան Ֆրանսիս Պուլենկ՝ “Սոնատ կլարնետի և դաշնամուրի համար” կատարողներ՝ “Assonance ensemble” Ա. Գրիգորյան, Շ. Վարդանյան
 
Մուտքն ազատ է
Համերգի տևողությունը ՝ 1 ժամ
հասցեն՝ Երևան, Առնո Բաբաջանյան փող., 25 շենք
(Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան)




Լրահոս