Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների դասակարգման հերթական աղյուսակը: Հայաստանը նախորդ ամսվա համեմատ բարելավել է իր դիրքը 17 տեղով և այժմ զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը: Հայաստանի հավաքականը հաշվետու ժամանակահատվածում սեփական հարկի տակ հաղթել է Բուլղարիային (2-1), և ոչ ոքի (2-2) ավարտել հանդիպումը Իտալիայի հավաքականի հետ: Հայաստանի հավաքականը շրջանցել է նաեւ Թուրքիայի թիմին, որը 40-րդ տեղում է։
Հիշեցնենք, որ սա ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի հավաքականի համար։ Նախորդ լավագույն արդյունքն էր 41-րդ տեղը։
Դասակարգումը շարունակում է գլխավորել Իսպանիան: Նրան հաջորդում են Գերմանիան և Բելգիան: