Բռնցքամարտ. Արամ Ամիրխանյանը հաղթանակ տոնեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ղազախստանում ընթանում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Արդեն ելույթ են ունեցել Հայաստանի երեք ներկայացուցիչներ: 69 կգ քաշային կարգում հանդես եկող Արամ Ամիրխանյան հաղթել է Արտյոմ Մասինին (Իսրայել) և շարունակում է պայքարը: Ինչպես տեղեկացնում է Արմսպորտը մեր մյուս մարզիկները՝ Արթուր Կիրաջյանը (64 կգ) և Կորյուն Սողոմոնյանը (46-49կգ) զիջել են իրենց մրցակիցներին և դուրս են մնացել պայքարից: Հայաստանը ներկայացնող ևս չորս բռնցքամարտիկներ դեռ պայքարի մեջ չեն մտել:




Լրահոս