Երկրաշարժերը հոկտեմբերի 10-ից մինչեվ 16-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 10-ից մինչև 16-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 14 երկրաշարժ: Դրանցից 6-ը (3-ից մինչև 4 բալ ուժգնությամբ) տեղի են ունեցել Թուրքիայի տարածքում` Վան քաղաքից դեպի հյուսիս գտնվող հատվածում, մեկն էլ` Չալդրան քաղաքից 14 կմ դեպի հարավ-արևելք (4-5 բալ ուժգնությամբ): Եվս 6-ը գրանցվել են Իրանում. 3 բալ ուժգնությամբ` հոկտեմբերի 10-ին և 13-ին Խոյ քաղաքի շրջանում, հոկտեմբերի 12-ին Իգդիր քաղաքից 17 կմ դեպի հարավ և հոկտեմբերի 13-ին Մակուից 17 կմ դեպի հյուսիս-արևելք, հոկտեմբերի 11-ին 3-4 բալ ուժգնությամբ Ահար քաղաքից 36 կմ դեպի հարավ-արևմուտք, հոկտեմբերի 12-ին 4 բալ ուժգնությամբ Մերենդ քաղաքից 14 կմ հարավ-արևելք: Հոկտեմբերի 10-ին Վրաստանի Թելավի քաղաքից 20 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող ստորգետնյա ցնցման ուժգնությունն էր 4 բալ:
Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 5 երկրաշարժ: 2 երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում` հոկտեմբերի 11-ին Նոր Զելանդիայում (6.3 մագնիտուդ), և 16-ին` Պապուա Նոր Գվինեայում (6.8 մագնիտուդ): Հաջորդ օրը Ատլանտյան օվկիանոսում` Վենեսուելայի ափերի մոտ գտնվող էպիկենտրոնով երկրաշարժն ունեցել է 6.1 մագնիտուդ ուժ: 
Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: Նույն օրը Միջերկրական ծովում գրանցվել է սեյսմիկ իրադարձություն, որի էպիկենտրոնը գտնվում էր հունական Կրետե կղզու ափամերձ գոտում: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են նույնիսկ մայրաքաղաք Աթենքում:  Հոկտեմբերի 15-ին 7.1 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպիններում` Սեբու քաղաքից 50 կմ դեպի հարավ: Երկրաշարժի հիմնական հարվածից և բազմաթիվ հետցնցումներից զոհվել է առնվազն 156 մարդ, կա ավելին քան 370 վիրավոր (այդ թվում` խուճապահար փախչող մարդկանց հրմշտոցի հետևանքով), քանդվել են 300-ից ավելի շենքեր և շինություններ, անօթևան են մնացել հազարավոր մարդիկ: Տուժած գոտում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները:
Տեղեկացնում են “ՍՊԾ” գործակալությունից։




Լրահոս