Բուխարեստում հայկական ջազի երեկո է անցկացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բուխարեստի Ռադիոյի սրահում հոկտեմբերի 17-ին ջազային կատարումներով հանդես է եկել տաղանդավոր ջազային դաշնակահար Տիգրան Համասյանը, այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
Ջազային երեկոն կազմակերպել էր TwinArts պրոդյուսերական կենտրոնը` Ռումինիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:
Համերգի ընթացքում հնչած կատարումների թվում են եղել Կոմիտասի ստեղծագործությունների յուրօրինակ ջազային մեկնաբանությունները, ինչպես նաև Տիգրան Համասյանի՝ հայրենի Գյումրիին նվիրված հեղինակային ստեղծագործությունը:
Հոկտեմբերի 16-ին Բուխարեստի ջազային ակումբներից մեկում հանդես է եկել ևս մեկ հայազգի վարպետ` հանրահայտ ջազային դաշնակահար Հարրի Դավիդյանը, որը նույնպես իր ստեղծագործությունների մեջ լայնորեն օգտագործում է հայկական մոտիվները:




Լրահոս