Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ մերժել է «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի` «Ժողովուրդ» օրաթերթի եւ թղթակից Սոնա Գրիգորյանի դեմ ներկայացված հայցադիմումը: Դատավորը նման վճիռ է կայացրել 9 ամիս տեւած դատաքննությունից հետո: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը տուգանել է «X գրուպ»-ի նախագահ Խաչիկ Խաչատրյանին, քանի որ նրան պատկանող ԵԹՖ-ն ժամկետանց ձվեր է իրացրել հայկական շուկայում: Ընդ որում, լուրը գրելիս լրագրողը մեկնաբանությունների համար դիմել էր անձամբ Խաչատրյանին՝ ներկայացնելով երկու տեսակետ: Բայց հրապարակումից հետո Խաչատրյանը «վազել էր» դատարան` իբր իրեն զրպարտելու համար պահանջելով թերթին ու թղթակցին տուգանել 3 մլն դրամով: Սակայն դատավոր Ռուբեն Ափինյանը, հուրախություն մեզ, գնահատել է «Ժողովուրդ» օրաթերթի կողմից ցուցաբերված լրագրողական բարեխղճությունը եւ օբյեկտիվությունը: Ավելին, երեկվա վճռով, ըստ էության, Ափինյանն ապացուցեց, որ «Ժողովուրդ» օրաթերթը ճշմարտությունն էր հրապարակել՝ գրելով, որ Խ. Խաչատրյանը վաճառել էր ժամկետանց ձու: Սա նշանակում է, որ դրանից բխող մյուս բոլոր դատական հայցերը, որոնք նույն Խ. Խաչատրյանը ներկայացրել է «Ժողովուրդ» օրաթերթի դեմ՝ եւս 3.2 մլն դրամ պահանջով, պետք է մերժվեն, քանի որ սա համարվում է «Ժողովուրդ» օրաթերթի եւ Ձվերի Խաչիկի միջեւ առկա վեճի առարկան:
ԽԱՉԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ