ԿՈՍՏԱՆՅԱՆԻՑ ԴԺԳՈՀ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանն արդեն պատրաստել է իր հրաժարականի դիմումը եւ այն ներկայացնելու է ՀՀ նախագահի նստավայր: «Ժողովուրդ»-ի աղբյուրները նշում են, որ Ա. Դանիելյանը հայտարարել է, թե այլեւս անհնար է աշխատել ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ: Չնայած այն բանին, որ Գ. Կոստանյանի՝ գլխավոր դատախազ նշանակվելուց շատ կարճ ժամանակ է անցել, բայց դատախազության աշխատակիցները հասկացել են, որ «նա անհավասարակշիռ մարդ է, եւ դժվար է հետը «լեզու գտնել»»: Տեղեկացանք նաեւ, որ երեկ Ա. Դանիելյանն արդեն իր աշխատասենյակի իրերն էր «հավաքում»: Սակայն ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ»-ին չհաջողվեց զրուցել Ա. Դանիելյանի հետ, քանի որ նա համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:




Լրահոս