ԱՖՅԱՆԻՆ ԱԶԱՏԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս ապրիլի 25-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր (Սաշիկ) Աֆյանը պաշտոնանկ կարվի: Երեկ Սերժ Սարգսյանը նրան աշխատանքից ազատել է ու նրա փոխարեն նշանակել Սամվել Հովհաննիսյանին, որը կադրային ոստիկան է: Հիշեցնենք, որ ոստիկանության համար ճակատագրական նշանակություն ունեցող ապրիլի 9-ին՝ Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության օրը՝ Բաղրամյան պողոտայում ծավալված իրադարձությունների ժամանակ, Ա. Աֆյանը հանդես էր եկել ընդամենը դիտորդի դերում: Այս պահվածքը դուր չի եկել Վլադիմիր Գասպարյանին, ինչն անհետեւանք չմնաց:




Լրահոս