ԿՄՆԱՆՔ ԱՌԱՆՑ ՁՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Հայաստանի ձու արտադրող ընկերությունները գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառով կրճատել են ձվի արտադրանքի ծավալները: Ավելին, ընկերություններ կան, որտեղ արդեն սկսվել է հավի մորթ: Թանկացումներից հետո ընկերությունները ստիպված պետք է ձուն վաճառեն 80-90 դրամով, ինչը դարձյալ եկամուտ չի բերի: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ տնտեսվարողները բիզնեսի այս տեսակի վախճանի մասին ահազանգը հնչեցրել են նաեւ պետական ատյաններում: Սակայն առայժմ պետականորեն ոչ մի քայլ չի ձեռնարկվում հարցի լուծման համար, ինչի պատճառով էլ տուժում է բնակչությունը, քանի որ հանրապետությունում դեռ շարունակվում է ձվի դեֆիցիտը: Բացի այդ՝ ձու արտադրող ընկերություններն արդեն չեն դիմանում ներկրողների մրցակցությանը: Իսկ ձուն Հայաստան ներկրվում է Իրանից եւ Ռուսաստանից:




Լրահոս