Հոկտեմբերի 14-ին Երեւանի Կոմայգու տարածքում արտառոց դեպք է տեղի ունեցել: Քաղաքացիներից մեկը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ նկատել է, թե ինչպես են երկու երիտասարդներ տարօրինակ ձայներ հանում եւ ինչ-որ բան պատրաստում պլաստմասե ամաններով ու դեղահաբերով: Ավելի ուշ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ թմրանյութ պատրաստողները Արտյոմն ու Արկադիկն են, եւ Արտյոմը դեպքի վայրում գտնվող ոստիկաններին ասել է, որ ինքը թմրամոլ է եւ նոր է ազատվել կալանքից: Ոստիկանությունից հաստատեցին տեղեկությունը՝ հավելելով, որ կատարվում է քննություն:
ԱԶԱՏՎԱԾ ԹՄՐԱՄՈԼՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ