Ներքին խնդիրներն աշխատավարձերի ուշացման պատճա՞ռ. ինչ է կատարվում համայնքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի համայնքներում ֆինանսական խիստ ծանր իրավիճակ է, համայնքային բյուջեն չի կարողանում անգամ աշխատավարձ վճարել: Ալավերդիում 6 մանկապարտեզ է փակվել, առաջիկայում նախատեսվում է ժամանակավորապես փակել մի քանի այլ համայնքային օջախներ եւս՝ մշակույթի տներ, սպորտդպրոցներ: Նույն պատկերն է նաեւ  Վանաձորում, Գյումրիում, Աշտարակում: Վանաձորում մարդիկ շուրջ 2 ամիս աշխատավարձ չեն ստացել»: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Այս առնչությամբ ArmLur.am-ը կապ հաստատեց Շիրակի մարզպետի հետ` հասկանալու համար, թե ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ մանկապարտեզների փակմանը և աշխատավարձերի ուշացմանը: Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց.«Դուք ասում եք, ես էլ լսում եմ: Գիտեմ, որ բոլոր տեղերն էլ ժամանակին աշխատավարձերը վճարվում են: Ինչը -որ մարզպետարանի ենթակայության տակ է, որոևէ խնդիր չունենք: Ես չգիտեմ ինչ-որ մասնավոր ընկերություն կվճարի կամ չի վճարի ես չեմ կարող ասել»: Քաղաքապետի խոսքով ՝ իրենք այդպիսի խնդիրներ չունեն:

Այս մասով զրուցեցինք նաև Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանի հետ. «Նման խնդիր կա, բայց մենք աշխատավարձերը վճարել ենք 90 % -ին: Դա եղել է մի քիչ իրենց մեղքով, մի քիչ էլ մեր մեղքով: Մեկ օղակ է մնացել, որ աշխատավարձ չի տրվել, դա էլ ամբողջությամբ երկուշաբթի կվճարվի:
Մեր զրուցակցի փոխանցմամբ ՝ աշխատավարձերը ֆինանսականի պատճառով չի, որ չեն վճարել, այլ մեկ ուրիշ խնդիր կա: Սակայն քաղաքապետը մեզ հետ զրույցում չպարզաբանեց, թե ինչն է այդ խնդիրը: Պատասխանելով, որ իրենց ներքին խնդիրներն են: Քաղաքապետը հավելեց, որ աշախատավարձերն ուշացրել են ընդամենը 10 օր:

Լիդա Եղիազարյան




Լրահոս