Ամենօրյա գործողություններ, որոնք վնասակար են առողջությանը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատ մարդիկ դիտմամբ չեն փչացնում իրենց առողջությունը: Սակայն, երբեմն, մենք ապրում ենք սովորական կյանքով, ոչնչի մասին չենք մտածում, բայց ամեն ինչ տեղի է ունենում ինքնըստինքյան:  Մենք վնաս ենք հասցնում մեր առողջությանը, առանց այդ մասին նույնիսկ հասկանալու, իսկ հետո էլ սկսում ենք մտածել, թե որտեղից են առաջացել առողջական խնդիրները:

everydaydamage01

Նայեք այս տղամարդուն, ով նստած է համակարգչի առջև: Կարծես թե ամեն ինչ լավ է, չէ՞: Սակայն  համակարգչի առջև աշխատելը կարող է էականորեն վնասել առողջությանը:  Երկարատև աշխատանքը համակարգչի առջև կբերի աչքերի վնասի և գլխացավերի: Որպեսզի նվազեցնեք վնասները, պետք է ոչ միայն ճիշտ միջավայր ստեղծեք, այլև նստեք այնպես, որպեսզի մոնիտորը դրված լինի աչքերից 45-70 սմ հեռավորության վրա և ամեն ժամ գոնե 10 րոպե ընդմիջում կատարել:

everydaydamage03

Մեզնից շատերը ժամանակ առ ժամանակ կրծում են մատիտը կամ գրիչը: Թվում է, որ դա ամենավտանգավոր զբաղմունքը չէ: Բայց առաջին տպավորությունը խաբուսիկ է, և այս սովորությունը կարող է վնասել ատամների արմատներին:

everydaydamage04

Ընդունված տեսակետ կա, որ, եթե ես չեմ գնում լողափ, ապա կարող եմ դուրս գալ փողոց առանց արևապաշտպան քսուքների և ամեն ինչ նորմալ կլինի: Բայց դա այնքան էլ այդպես չէ: Այդպիսի քսուքները ձեզ կարող են պաշտպանել արևի ճառագայթներից և մաշկին օգնում են երիտասարդ մնալ:

everydaydamage10

Հատկապես ձմռանը  շատերը սովորություն ունեն կիսագուլպա հագնել, սակայն դա այնքան էլ առողջարար չէ, քանի որ ոտքերը չեն կարողանա լիարժեք շնչել: Եթե կիսագուլպաներն արված են սինթետիկից, ապա դա կօգնի, որպեսզի մաշկը շնչի:

everydaydamage05

«Լոգանք ընդունելով ամեն օր, ես ոչ մի վատ բան չեմ կատարում»: Սակայն իրականում այդպես չէ: Ամեն օր տաք ջրի տակ մնալով, դուք մաքրում եք լիպիդային գործածությունները, որոնք օգնում են մաշկին մնալ թարմ:

everydaydamage06

«Հարթ տարածության վրա քայլերն օգտակար է»: Այս դեպքում ևս պետք է զգույշ լինել, քանի որ այսպիսի վազքը կարող է ծնկներում արթրիտի պատճառ հանդիսանալ, քանի որ վազքի ժամանակ մենք հենց այդ հատվածն ենք ծանրաբեռնում: Եթե դուք որոշել եք զբաղվել վազքով, ապա անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

everydaydamage07

«Ես կարող եմ ուտել կիտրոններ, դրա մեջ վատ բան չկա»: Ոչ, կա: Պետք է զգույշ լինել մեծ քանակությամբ կիտրոնի հյութ ընդունելիս, քանի որ այն կարող է վնասել ատամի էմալը:

everydaydamage08

Վնասակար է նաև որևէ բան դիտելու ընթացքում ադի-բուդի ուտելը: Եթե հաշվի չառնենք այն հանգամանքը, որ ադի-բուդին կարող է վնասել ատամներին, ապա գոնե ուշադրություն է պետք դարձնել դրա բաղադրությանը: Չէ որ դա ստանալու համար բազմաթիվ հավելումներ են օգտագործում : Ամենավտանգավորն այն ձեթն է, որն օգտագործվում է պատրաստման համար: Այդ ամենն ադի-բուդին նաև դարձնում է շատ կալորիական, որն էլ կարող է քաշի վրա ազդեցություն թողնել:

everydaydamage02

Յուրաքանչյուր աղջիկ ունի վարսահարդարիչ: Եվ յուրաքանչյուր լոգանքից հետո վարսահարդարիչով վարսերը չորացնելն էական վնաս է հասցնում դրանց: Վարսահարդարիչի երկար օգտագործումից հետո վարսերը դառնում են չոր, շուտ կոտրվող և սկսում են ճյուղավորվել:

everydaydamage09

Նստակյաց աշխատանքի վնասակարության մասին վաղուց է հայտնի: Բրիտանացի գինտականները հետազոտություն են անցկացրել և պարզել, որ նստակյաց աշխատանք ունեցողնեն ավելի շուտ են ծերանում:




Լրահոս