Կառավարության շենքերի պահպանությունը 706 հազար դոլար է արժեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կառավարության շենքերի եւ գույքի սպասարկումը ՀՀ քաղաքացիներիս վրա արժեցել է ավելի քան 286 մլն ՀՀ դրամ՝ մոտ 706 հազար ԱՄՆ դոլար: “Ժողովուրդ” օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այդ գումարը հատկացրել է “Սպասարկում” ՊՈԱԿ-ին` 2013թ. ընթացքում կառավարության աշխատակազմին ամրակցված շենքերի ու գույքի սպասարկման համար: Փաստորեն, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը հարկատուներիս վրա թանկ է նստում ամեն առումով: Բայց փոխանակ իրենց աշխատանքով փոխհատուցեն այդ ծախսերը, ընդհակառակը, նրանց գլխավորությամբ շարունակվում է տնտեսության փլուզումը:
“Ժողովուրդ” օրաթերթի 639 համար




Լրահոս