![](https://armlur.am/wp-content/uploads/2016/07/13709547_1060226874071111_1664767303_o.jpg)
ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան այցելել էր ոստիկանության բազա։ Փաշինյանը տեսանկահարահանել էր բազայի ներսը, որտեղից ակնհայտ է դառնում, որ պատանդների մեջ է ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ վալերի Օսիպյանը:
Խմբավորումը ի սկզբանե պատանդ էր վերցրել 8 ոստիկանի, սակայն նրանցից մեկի ճնշման կտրուկ տատանման պատճառով շտապօգնություն է կանչվել, և նա հոսպիտալացվել է: Թե ինչ իրավիճակ է բազայի ներսում, կարող եք տեսնել Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութում։