ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ընկերս դժբախտ պատահարի հետեւանքով ստացել է մարմնական վնասվածքներ եւ ի վիճակի չէ դիմել ապահովագրական ընկերություն՝ պարզելու, թե արդյունքում ով է մեղավոր, ով՝ անմեղ: Նա ի՞նչ կարող է անել, նրա փոխարեն որեւէ մեկը կարո՞ղ է ներկայանալ ընկերություն:

Լեւոն Կիրակոսյան (33 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լեւոն Կիրակոսյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ պատահարը տեղի ունենալուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում, հարկավոր է դիմել ապահովագրական ընկերությանը: Եթե կողքին կան մարդիկ, որոնք տեղյակ են եւ կարող են օգնել, ապա խնդիր չկա, հակառակ դեպքում այդ քսանչորս ժամը հաշվարկվում է այն պահից, երբ ապահովադիրն ի վիճակի է դիմել:

«Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական
ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնի է, որ անձնական վնասների դեպքում հատուցման ենթակա առավելագույն չափը 3 մլն-ի փոխարեն կկազմի 3 մլն 300 հազար, գույքին պատճառված վնասների համար ապահովագրական գումարը եւս ավելացել է 300 հազար դրամի չափով՝ հասնելով 1 մլն 800 հազար դրամի, իսկ ԱՊՊԱ սակագների եւ ռիսկային գործակիցների չափերը մնացել են անփոփոխ:




Լրահոս