ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ով կարող է ստանալ ժամանակավոր կացության կարգավիճակ, եւ որքան ժամանակով է տրվում ու երկարաձգվում այն:
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունի ՀՀ տարածքում մեկ տարի եւ ավելի ժամկետով իր բնակվելը հիմնավորող հետեւյալ հանգամանքներից որեւէ մեկը՝
ա) ուսումը,
բ) աշխատանքի թույլտվության առկայությունը,
գ) ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում օրինական կարգով բնակվող օտարերկրացու հետ ամուսնությունը,
դ) ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու մերձավոր ազգական (ծնող, եղբայր, քույր, ամուսին, զավակ, տատ, պապ, թոռ) լինելը,
ե) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը,
զ) ծագումով հայ լինելը:
Նշենք, որ ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչեւ մեկ տարի ժամկետով՝ ամեն անգամ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2013թ. հաշվառման վերցված օտարերկրացիների թիվը 2555 է, որոնցից 384-ը միգրացիոն օրենսդրական վարչական իրավախախտումներ կատարած անձինք են: Իսկ ՀՀ-ում կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թիվը 2028 է: