Ցուցարարները Մաշտոցի փողոցում նստել են գետնին և պահանջում են բերման ենթարկվածներին ազատ արձակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատության հրապարակում ընթացած հանրային քննարկումը՝ «Սասնա Ծռեր» խմբավորման գործողությունների կապակցությամբ, ավարտվելուց հետո երթ սկսվեց, որը լարված իրավիճակ ստեղծեց:

Այս պահին, ինչպես հայտնում է ArmLur.am-ի թղթակիցը, երթի մասնակիցները Մաշտոցի փողոցում նստել են գետնին և պահանջում են բերման ենթարկվածներին ազատ արձակել:

Ոստիկանները պնդում են, որ նրանք ազատ են: Ցուցարարները փորձում են ճշտել: «Բերման ենթարկված քաղաքացիներին ազատ են արձակել, Դավիթ Սանասարյանին և ակտիվիստ Անդրանիկին ծեծի են ենթարկել և այս պահին տեղափոխում են հիվանդանոց»,- այս տեղեկատվությունը ակտիվիստների հետ հեռախոսազրույցում ասաց Դավիթ Սանասարյանը:




Լրահոս