Ոչ մի ստիպողական բան չի եղել, ես իմ կամքով եմ այստեղ եկել. «Սասնա ծռեր» խմբին միացած Էդգարը պատասխանում է հորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ոստիկանության հրավիրած ասուլիսի ժամանակ երկու քաղաքացիներ հայտնեցին, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ, ՊՊԾ գնդի գրավման նախաձեռնողներից` Պավել Մանուկյանին խնդրում են, որպեսզի հետ վերադաձնի իրենց որդիներին:

Ըստ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ  Էդգար Սողոմոնյանի հոր, որդին անգամ զենք բռնել չգիտի, ուր մնաց՝ գնար այդ քայլին:

Այս առնչությամբ ArmLur.am-ին հաջողվեց կապ հաստատել այս պահին «Սասնա ծռեր» խմբի հետ գրաված գնդի տարածքում գտնվող Էդգար Սողոմոնյանի հետ·

-Էդգա՛ր, Ձեր հայրը քիչ առաջ ասուլիսի ժամանակ պահանջեց, որպեսզի Պավել Մանուկյանը բաց թողնի Ձեզ: Դուք Ձե՞ր կամքով եք այդտեղ հայտնվել:

-Ոչ մի ստիպողական բան չի եղել, ես իմ կամքով եմ այստեղ եկել` իմ հայրենիքը պաշտպանելու. ոչ մի բան չկա, սաղ նորմալա:

-Ձեր հոր խոսքով` Ձեզ ասել են, թե Արցախի հարցով ակցիայի եք մասնակցելու, և Դուք այդտեղ թյուրիմացաբար եք հայտնվել…

-Հայրս ինվալիդ մարդ ա, հիվանդ մարդ ա՝ ինսուլտ տարած: Ո՞նց կարայի իրան ասեի՝ ուր եմ գնում…

-Ինչքա՞ն եք մնալու այդտեղ:

-Մինչև վերջ մնալու եմ:

-Ինչպե՞ս եք տեսնում հանգուցալուծումը:

-Միայն Սերժ Սարգսյանի հրաժարականով:

Զրուցեց Լիլիթ Շաբոյանը




Լրահոս