Հայաստանում էլեկտրական էներգիայի արտադրությունը նվազել է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանում էլեկտրական էներգիայի արտադրությունը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 4,9 տոկոսով: Անցած տարի նույն ժամանակահատվածում, երբ Հայաստանի արդյունաբերության մի շարք ճյուղերում անկումներ էին արձանագրվում, էլէներգիայի արտադրությունը 2014-ի համեմատ, այնուամենայնիվ, 1,5 տոկոսով աճել էր:

Այսինքն՝ ստացվում է, որ ներկայումս մեր արդյունաբերությունն ավելի վատ վիճակում է գտնվում, քան անցած 2015 թվականին: Սակայն նույն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով տնտեսական աճը 4,8 տոկոս է կազմել: Ի դեպ, շինարարության ծավալները առաջին կիսամյակի արդյունքներով նույնպես նվազել են 7,8 տոկոսով»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս