ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես անընդունելի եմ համարում Սաակաշվիլիի հայտարարությունը, թե՝ վրացիների երիտասարդ սերունդը երբեք չի ապրի ո՛չ Եվրասիական միությունում, ո՛չ հայկականացված Վրաստանում, եւ Սաակաշվիլիին հանդիպելու դեպքում նրան կասեմ, որ կոռեկտ չեն նման ձեւակերպումները»:

Թենգիզ Շարմանաշվիլի «1-ին լրատվական»

Սա ասում է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը հայկական լրատվամիջոցի հետ հարցազրույցում: Փաստորեն, ըստ Շարմանաշվիլիի՝ Վրաստանն այն երկիրն է, որտեղ դեսպանը երբ ուզի՝ կարող է հանդիպել պետության նախագահի հետ եւ հանդիմանել նրան՝ մեղադրելով ոչ կոռեկտության մեջ: Կամ էլ Շարմանաշվիլին այնպիսի «կալիբրի» գործիչ է, որ գուցե իր երկրի նախագահի աշխատասենյակի դուռը կարող է «ոտքով բացել» եւ մտնել, ասել՝ «Միշա՛, քեզ կոռեկտ կպահե՞ս»: Լավ, եթե այդքան մեծ հնարավորությունների տեր է, ապա ինչո՞ւ է ընդամենը դեսպան աշխատում, կարող էր շատ ավելի բարձր պաշտոն ունենալ:




Լրահոս