Ինչքան ուղեղները հերիքում է` տեխնիկան տեղաշարժեցին ու կանգնեցին. Պավել Մանուկյանը` ոստիկանության գրոհի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ ըստ «Սասնա ծռեր» խմբավորման ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության` ոստիկանության կողմից գրոհի փորձեր են եղել: Ոստիկանությունից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: ArmLur.am-ը զրուցեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանի հետ:

– Պարո´ն Մանուկյան, տեղեկություն տարածվեց, որ ոստիկանությունը գրոհի փորձ է արել, ճի՞շտ է դա:

– Այո‘:

-Կմանրամասնե՞ք:

– Հիմա, եթե մենք մի քիչ էլ խոսենք, իմ հեռախոսը կանջատեն,առանց այդ էլ լույսս անջատել են, և մի շարք, մի շարք բաներ:

-Գոնե կասե՞ք ինչ իրավիճակ է տիրում:

– Հիմա հանդարտ է. տեղաշարժ արեցին տեխնիկայի` աջից ձախ, հետո ձախից աջ: Ինչ կարային, ինչքան ուղեղները հերիքում էր` արեցին ու կանգնեցին:

Հ. Գ. Ավելի մանրամասն տեղեկատվություն հաղորդել և այլ հարցերի պատասխանել Պավել Մանուկյանը չցանկացավ: Հիշեցնենք, որ այսօր արդեն մեկ շաբաթ է` ինչ «Սասնա ծռեր» խմբավորման կողմից շարունակում է գրաված մնալ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը:

Քիչ առաջ հայտարարություն տարածվեց նաև, որ ԱԱԾ աշխատակիցները գնացել են Սասնա Ծուռ Աշոտ Պետրոսյանի աղջկա՝ Տաթևիկ Պետրոսյանի բնակարան` իրենց ասելով ծանուցմամբ բերման ենթարկելու:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս