Զինված խումբը ՊՊԾ գնդում ոստիկանական մեքենա է հրդեհել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորենացի փողոցում «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանական մեքենա են հրդեհել: Նրա խոսքով, դա արվել է ի նշան բողոքի, որ իրենց սնունդով չեն ապահովում:

Ավելի վաղ այսպիսի տեղեկություն էր փոխանցել նաև Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: Նա նշել է նաև, որ այդուհանդերձ պետական համապատասխան գերատեսչություններն իրեն վստահեցրել են, որ կանտեսեն նրանց այդ քայլը և կշարունակեն բանակցությունները մինչև զինված խումբը խաղաղ կերպով վայր կդնի զենքերը։

73c1a4df-b737-4375-b9c6-b067d151977b

85f01966-61b6-46dd-bcef-01239ee2c2a2




Լրահոս