Ժողովուրդ. Ճաշկերույթների հարցում շռայլ նախարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Արմեն Գևորգյանի ղեկավարած տարածքային կառավարման նախարարությունը բավական շռայլ է ճաշկերույթների հարցում։ Ու սա հասկանալի է, քանի որ այդ ճաշկերույթների գումարների համար նրանք վճարում են ոչ թե սեփական գրպանից, այլ ՀՀ պետական բյուջեի միջոցներից։ “Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ որ այս նախարարությունը հունիսին մոտ 1 մլն դրամ է ծախսել “Հին Էրիվան” ռեստորանում ճաշկերույթի, 825 հազար դրամ էլ՝ “Վիկտորիա կոնցեռն” ՍՊԸ-ին պատկանող ռեստորանում ընթրիքի համար։
 
Այս նախարարությունը 1 մլն 165 հազար դրամ էլ ծախսել է հունիսի 18-ին ու 19-ին Ազգային գրադարանում, այնուհետև՝ Մատենադարանում կազմակերպված միջոցառման ժամանակ սուրճի և ճաշի ընդմիջումների համար։ Խոստովանենք՝ Արմեն Գևորգյանի նախարարության հյուրասեր որակները ՀՀ քաղաքացիներիս գրպանի վրա բավական թանկ են նստել”,-գրում է թերթը։
 
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս