“Կիրակի օրը Վարդենիսի Սոթքի ոսկու հանքում կրկին դժբախտ դեպք է գրանցվել։ “Ժողովուրդ” օրաթերթին հայտնի դարձավ որ 4 երեխաների հայր Վաչիկ Սաղաթելյանը ոսկու հանքում առկա թունավոր գազի պատճառով հենց հանքավայրում խեղդամահ է եղել։
Բանն այն է, որ հանքն էլ, ըստ էության, նորմալ չի գործում, և տարիներ առաջ անգամ ՀՀ վերահսկիչ պալատը բացահայտեց, որ Սոթքի ոսկու հանքավայրը, որը հարուստ պաշարներ ունի, 0 դրամ հարկ է վճարում պետբյուջե։ Սա նշանակում է, որ Հայաստանի ընդերքը թալանվում է երկու ուղղությամբ՝ մասնավոր ընկերության և շարքային քաղաքացիների կողմից։
30-ն անց Վ. Սաղաթելյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր Վարդենիս քաղաքում”։
Մանրամասներն՝ այսօրվա համարում։