Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 4-րդ կմ-ում, հոկտեմբերի 29-ին, “Ֆորդ” մակնիշի ավտոմեքենա է այրվել: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում այրվել է “Բեկոն Պրոդուկտ” ՍՊԸ-ին պատկանող “Ֆորդ” մակնիշի 938 LO 43 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը եւ սրահը՝ մասամբ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.43-ին, մարվել՝ 18.50-ին:
Հրդեհվել է Բեկոն Պրոդուկտ ընկերության Ֆորդ ավոտմեքենան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ