Էրեբունի ԲԿ-ում են Աշոտ Պետրոսյանի ընկերն ու դուստրը. նրանք փաստաբանների կարիք ունեն (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Էրեբունի բժշկական կենտրոն այցելեցին «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամ Աշոտ Պետրոսյանի ընկեր Վահագն Ավագյանը և Աշոտ Պետրոսյանի դուստրը` Տաթևիկը: Նրանք լրագրողների համար հայտարարություն արեցին և նշեցին, որ վիրավորների մասին տեղեկություն ստանալուց հետո, նրանք դիմել են մի քանի փաստաբաննների, քանի որ հիմա դրա կարքին ունեն, սակայն նրանց բոլորը մերժել են: Վահագն Ավագյանը կոչ արեց այն փաստաբանների, ովքեր կցանկանան իրենց օգնել գան Էրեբունի ԲԿ:

13836040_1251547064885342_807562239_o

Տաթևիկը նշեց, որ հոր վիրավորվելու մասին տեղեկացել է facebook սոցիալական ցանցից: Այժմ փորձում է խոսել բժշկի հետ: Նշենք նաև, որ Տաթևիկը չցանկացավ որակել հոր արարքները:

13672412_1166729966717235_1600599803_n

Նա նաև տեղեկացրեց, որ վերևջերս իրենց տուն էին այցելել ոստիկաններ, ովքեր փորձել էին իրեն համոզել, որ նա գնա ՊՊԾ գունդ և համոզի հորը, որ զենքերը վայր դնի:




Լրահոս