Այսօր ՊՊԾ գնդի տարածքում ռազմական երկու ուղղաթիռներ են հայտնվել: Այդ ուղղաթիռները, որոնք բավական ցածր վիճակում գտնվելով, ինչ-որ թռուցիկներ են նետել ցած, որոնցում գրառված են եղել ԱԱԾ երեք պահանջները: Հիշեցնենք՝ ԱԱԾ-ի պահանջներն են 1/ անհապաղ վերացնել վիրավորներին որակյալ բուժօգնություն տրամադրելու բոլոր խոչընդոտները, 2/ անմիջապես ազատ արձակել բոլոր պատանդներին, 3/ վայր դնել զենքը և հանձվել իշխանություններին:
Ազատություն ռադիոկայանը ուղիղ եթերով հեռարձակել է այդ ուղղաթիռների թռիչքները:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի տարածքը դեռևս գտնվում է «Սասնա ծռեր» խմբի տղաների ձեռքում: