shamshyan .com-ի փոխանցմամբ` այսօր՝ նոյեմբերի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ВАЗ 2101 մակնիշի 06 ՍՏ 538 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծովագյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել 5-ամյա Լիլիթ Պետրոսյանին և 35-ամյա Քրիստինե Պետրոսյանին: Վարորդը վրաերթի ենթարկվածներին թողել է անօգնական և ավտոմեքենայով դիմել է փախուստի: Վրաերթի ենթարկվածները մայր ու աղջիկ են, իսկ երեխային քիչ առաջ տեղափոխեցին Երևան:
Մանրամասները՝ shamshyan .com-ում